ԵՄ Թումո համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է MVRDV-ն - Mediamax.am

Փետրվար 15, 2026
2831 դիտում

ԵՄ Թումո համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է MVRDV-ն


MVRDV-ի նախագծած Ռոտերդամի Market Hall-ը
MVRDV-ի նախագծած Ռոտերդամի Market Hall-ը

Լուսանկարը` https://www.mvrdv.nl


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ Թումո համալիրը նախագծելու մրցույթում հաղթել է հոլանդական MVRDV ընկերությունը:

Մրցույթի երկրորդ փուլ էին դուրս եկել երեք միջազգային առաջատար ճարտարապետական կազմակերպություններ՝ RCR Arquitectes-ը, BIG-Bjarke Ingels Group-ը եւ MVRDV-ն: 

 

 

«MIT-ի ճարտարապետության եւ քաղաքաշինության ֆակուլտետի դեկան եւ 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի կողմից գլխավորված ժյուրին ընտրել է MVRDV-ի ներկայացրած նախագիծը: Երեւանում անցկացված աշխատանքների արդյունքում MVRDV-ի կողմից առաջարկված համարձակ եւ նորարարական դիզայնը լիովին համընկնում է նախագծի նպատակին, որն է որպես լայն հարթակ, համագործակության հանգույց, ինչպես նաեւ մատչելի ու բաց հանրային տարածք ծառայելը։ Մրցույթի ընթացքում ընկերության առաջարկած գաղափարները ավարտական տեսք կստանան եւ կհրապարակվեն 2020 թվականի ապրիլին», - ասված է Թումո-ի հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին