ԵՄ Թումո համալիրը նախագծելու համար մրցում են 3 հսկաներ - Mediamax.am

5080 դիտում

ԵՄ Թումո համալիրը նախագծելու համար մրցում են 3 հսկաներ


Amager Resource Center-ը Կոպենհագենում
Amager Resource Center-ը Կոպենհագենում
Ռոտերդամի Market Hall-ը
Ռոտերդամի Market Hall-ը
Soulages թանգարանը
Soulages թանգարանը

ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագծի մրցույթի երկրորդ փուլ են դուրս եկել երեք միջազգային առաջատար ճարտարապետական կազմակերպություններ՝ 

RCR Arquitectes-ը, BIG-Bjarke Ingels Group-ը եւ MVRDV-ն: 

 

Նրանք ընտրվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի դեկան եւ 2020 թվականի Վենետիկի բիենալեի համադրող Հաշիմ Սարգիսի գլխավորված ժյուրիի կողմից: 

 

Եզրափակչի երեք մասնակիցները ժյուրիի եւ ԵՄ Թումո համալիրի թիմի հետ Երեւանում երկօրյա ինտենսիվ աշխատանքներ կանցկացնեն, ինչին կհաջորդի հաղթողի ընտրությունը:

 

Ստորեւ ներկայացնում ենք Թումոյի հաղորդագրությունը.

 

«BIG-ի խիզախ եւ նորարար ճարտարապետությունը «պրագմատիզմի եւ ուտոպիայի հարմոնիկ համադրությունն է»: Կոպենհագենում, Նյու Յորքում եւ Լոնդոնում տեղակայված գրասենյակներով` Bjarke Ingels Group-ն իր յուրահատուկ նախագծերով սեփական հետքն է թողել աշխարհով մեկ: Ընկերության նախագծած Amager Resource Center-ը Կոպենհագենում աղբի վերամշակման գործարան է, որը միայն գոլորշի է արտանետում եւ դահուկավազքի համար նախատեսված հարթակ ունի տանիքին:

Amager Resource Center-ը Կոպենհագենում Amager Resource Center-ը Կոպենհագենում

 

RCR Arquitectes-ը ոլորտի ամենահեղինակավոր` Պրիցկերի մրցանակի դափնեկիր է: Ընկերությունը գլխավորում են երեք ճարտարապետ, ովքեր տասնամյակներ ի վեր աշխատել են միասին կատալոնական փոքր Օլոտ քաղաքում: Ֆրանսիայի Ռոդեզ քաղաքի Soulages թանգարանի շենքի օրինակով RCR-ը կարելի է բնորոշել որպես «կայուն եւ իմաստալից տարածություններ ստեղծող», քանի որ այն գործածում է ժամանակակից նյութեր եւ հզոր երկրաչափական լուծումներ՝ համահունչ միջավայրի հետ:

Soulages թանգարանը Soulages թանգարանը

 

MVRDV-ն հոլանադական ճարտարապետական եւ քաղաքաշինական ընկերություն է, որը հայտնի է դիզայնում իր համագործակցական, հետազոտական մոտեցմամբ: Ընկերության հեղինակությունը առաջ մղվեց Ռոտերդամի Market Hall-ի իր հանրահայտ դիզայնով, որը լիովին ծածկված էր հսկա կամարի տեսք ունեցող բազմաբնակարան շենքով։ Վերջերս MVRDV-ն ներկայացրեց Tianjin Binhai գրադարանը, որում լուսավորված կենտրոնական գնդի շուրջ ալիքի պես սփռված են գրքերը։

Ռոտերդամի Market Hall-ը Ռոտերդամի Market Hall-ը

 

Մրցույթի առաջին փուլին մասնակցել նաեւ են համաշխարհային շուկայի հանրահայտ դեմքեր՝ Արատա Իսոզակին, Շիգերու Բանը եւ Կենգո Կուման, առաջատար միջազգային ընկերություններ, ինչպես Dominique Perrault-ը, Mossessian Architecture-ն ու AECOM-ը, եւ ճարտարապետության երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ՝ FABRICations-ը, Նիկոլա Լեսնը եւ Բարոցի Վեյգան։

 

ԵՄ Թումո համալիրը տարածաշրջանի ամենահավակնոտ նոր կրթական էկոհամակարգն է ինժեներության եւ կիրառական գիտությունների ոլորտում։ Ծրագիրը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական միության եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ։ 25 միլիոն եվրոյի բյուջեով՝ նախագիծը կստեղծի բաց հարթակ եւ ակտիվ համայնք՝ համադրելով կրթությունն ու բիզնեսը, եւ միավորելով ուսանողների, երիտասարդ մասնագետների եւ տեղական ընկերությունների իրենց միջազգային գործընկերների հետ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին