Հաղթանակ Շահումյանի 75-ամյակի «Պատրանքն ու իրականությունը» - Mediamax.am

2882 դիտում

Հաղթանակ Շահումյանի 75-ամյակի «Պատրանքն ու իրականությունը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պատրանք եւ իրականություն» անհատական ցուցահանդեսով վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը նշում է 75-ամյակը: Մինչ այս, մեկ էլ 5 տարի առաջ՝ 70-ամյակի առթիվ էր Երեւանում ցուցադրվել:

 

Ասում է՝ հիմա դժվար է անհատական ցուցահանդես անելը: Նախկինում օգնողները շատ էին, հիմա՝ միայն ընտանիքը: Բացի այդ, ասելիք պետք է լինի:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շնորհակալ եմ, որ եկել եք, մեր իրականությունում կերպարվեստին ուշադրություն դարձնելն արդեն երեւույթ է: Ուրախ կլինեմ, եթե իմ ցուցահանդեսն այսօր ինչ-որ կերպ բավարարի ձեր հետաքրքրությունը, նաեւ՝ ժամանակի կորուստը»,- Նկարիչների միության շենքի առջեւ հավաքված արվեստագետներին ու արվեստասերներին դիմեց նկարիչը, ու մի քանի ելույթից հետո հրավիրեց միասին դիտելու ցուցահանդեսը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջին 45 տարվա նկարներն ու մի քանի քանդակ Հաղթանակ Շահումյանն իր արվեստանոցից է բերել: Ասում է՝ նկարչի համար նպաստավոր ժամանակաշրջանում ու միջավայրում է ծնվել ու մեծացել: Արա Սարգսյանի, Անատոլի Պապյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Մինասի, Փարաջանովի նման ընկերներ եւ ուսուցիչներ է ունեցել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաղթանակ Շահումյանը տարբեր երկրներում է ցուցադրվել, բայց առաջինը՝ Փարիզի ցուցահանդեսը, ամենատպավորիչն էր ու ճակատագրականը: Գառզուն, Ժանսեմն էին գնացել դիտելու, անգամ՝ նկար էին գնել, հրավիրել արվեստանոց ու նոր շունչ տվել նրա ստեղծագործական կյանքին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտերկրից տպավորություններն անմոռանալի են, բայց Հայաստանում ցուցադրվելն ամենահուզումնալի ու պատասխանատու պահն է նկարչի համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամեն անգամ Հայաստանում ցուցահանդես անելն ինձ համար հաշվետվություն է: Նկարչի համար իր ժողովրդի առջեւ ցուցադրվելն իր ապրածը վերադարձնելու պահն է, եւ շատ պատասխանատու է»,-ասում է նկարիչը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաղթանակ Շահումյանի ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 16-ը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին