Երեւան: Մեդիամաքս: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի պաշտպանության բանակի համար:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան եւ կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:
Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն նախատեսում է ընդունել կուրսանտներ նաեւ Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից:
Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Նշենք, որ ֆակուլտետը 2019-2020 ուսումնական տարում ընդունել է 18 կուրսանտ, եւս 34-ին՝ «Պատիվ ունեմ» ծրագրով: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 18 կուրսանտներն այժմ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքները եւ օգոստոսի 26-ին զինվորական երդում կտան ԵՊԲՀ-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: