«Լիդիան». մեր բնապահպանական հետազոտություններն աննախադեպ են - Mediamax.am

exclusive
3591 դիտում

«Լիդիան». մեր բնապահպանական հետազոտություններն աննախադեպ են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն ունի Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական հետազոտություններ:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին հայտնել են ընկերությունում:

 

Օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության նիստում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, մասնավորապես, ասել էր, որ «ողջամիտ ժամկետներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով  փորձագետներին տրամադրվել է փորձագետների կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր եւ ելակետային տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 հազար թերթ»: 

 

Մեդիամաքսը «Լիդիան Արմենիա»-ին խնդրեց մեկնաբանել Քննչական կոմիտեի նախագահի ներկայացված տեղեկությունը:

 

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք ունենք Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական հետազոտություններ եւ միջազգային լավագույն չափանիշներով նախագծված հանք: 

 

Փորձաքննությանը, ինչպես նշվեց երեկ, տրամադրել ենք ավելի քան 300 անուն փաստաթուղթ: Չի եղել հարց կամ պարզաբանման պահանջ, որի վերաբերյալ մենք չենք տրամադրել համապարփակ հետազոտություն, գիտական հիմնավորում: 

 

Ընդհանուր առմամբ, տրամադրել ենք 20 հազար էջ փաստաթուղթ: Կարծում ենք, սա առավել քան խոսուն թիվ է: Խոսքը Հայաստանի համար բացառիկ ու նույնիսկ միջազգային պրակտիկայի համար օրինակելի քանակի ու որակի բնապահպանական հետազոտությունների, ռիսկերի գնահատման, կանխարգելման միջոցառումների մասին է: Սա, կարծում ենք, թե՛ աննախադեպ բնապահպանական աշխատանքի, թե՛ թափանցիկության վկայություն է», - նշել են ընկերությունում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին