Ճարտարապետության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի - Mediamax.am

1838 դիտում

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը:

Մեդիամաքսը նշում է, որ 2018 թվականի սեպտեմբերին թանգարան-ինստիտուտի տնօրեն էր նշանակվել արվեստի քննադատ Ռուբեն Արեւշատյանը: 

 

Ս.թ. հուլիսի 29-ին Ռուբեն Արեւշատյանը հայտնել էր, որ դադարեցնում է իր մասնակցությունը թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, քանի որ դրա արդյունքները կանխորոշված է համարում:

 

Մարկ Գրիգորյանը հայտնի լրագրող է, վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի Հանրային ռադիոն:

 

Մարկ Գրիգորյանը բազմաթիվ հրապարակումներ ունի Երեւանի ճարտարապետության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին