Երեւան: Մեդիամաքս: Հռոմի «Կազանատենցե» գրադարանում կայացել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսը։
Ստեղծագործությունն իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելլայի եւ Ստեֆանո Գարցոնիոյի, Հռոմի եւ Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար եւ նշել է, որ «Դանթեական առասպելը» Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի դարձրեց նրա անունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: