Մեդիամաքսի իրավաբանները պահանջ են ներկայացրել Shabat.am-ին - Mediamax.am

3068 դիտում

Մեդիամաքսի իրավաբանները պահանջ են ներկայացրել Shabat.am-ին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2019թ. ապրիլի 29-ին Մեդիամաքսի շահերը ներկայացնող «ԼեգալԼաբ» ՓԲԸ-ն նամակ է ուղարկել «Շաբաթ էյէմ» ԱՊԸ գլխավոր խմբագիր Մարիամ Մելքումյանին:

Նամակում ասված է.

 

«Հարգելի՛ տիկին Մելքումյան,

 

Շաբաթ ԷյԷմ-ի յութուբյան պաշտոնական էջում, կայքում եւ սոցիալական այլ էջերում ստորեւ նշված հղմամբ տեղադրվել է տեսանյութ՝ 

 

 

 

(այսուհետ՝ Տեսանյութ), որը կեղծ տեղեկատվություն է պարունակում «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ին եւ վերջինիս պատկանող Mediamax.am լրատվամիջոցի վերաբերյալ: 

 

Մասնավորապես, տեսանյությում ասվում է, որ «Քոչարյան-Սարգսյան տանդեմի հետ է նաեւ Մեդիամաքսը»:

 

Հանդես գալով որպես «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ իրավական հարցերով ներկայացուցիչ, ինչպես նաեւ ղեկավարվելով ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, պահանջում ենք.

 

1. հեռացնել նշված տեսանյութի մեր անվան օգտագործմամբ մասը (սկիզբ՝ 2 րոպե 40 վայրկյան)՝ կեղծ տեղեկատվություն պարունակելու հիմքով,

2. հրապարակել հերքում՝ նշելով, որ «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ն եւ Mediamax.am  լրատվամիջոցը վարում են անկախ լրատվական քաղաքականություն եւ որեւէ քաղաքական ուժի կամ ճամբարի չեն աջակցում:

 

Հորդորում ենք սույն նամակը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում Տեսանյութում կատարել համապատասխան փոփոխությունները եւ հրապարակել վերոշարադրյալ բովանդակությամբ հերքում, այլապես ստիպված կլինենք օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներից՝ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով»:

 

Մեդիամաքսն այսօր դիմել է նաեւ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ առաջարկելով գնահատական տալ վերոնշյալ հրապարակմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին