Համացանցում հասանելի է Ռուբեն Վարդանյանի համահեղինակած գիրքը - Mediamax.am

exclusive
17228 դիտում

Համացանցում հասանելի է Ռուբեն Վարդանյանի համահեղինակած գիրքը


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: https://armenia2041.com/ կայքում տեղադրվել է Ռուբեն Վարդանյանի եւ Նունե Ալեքյանի «Ճամփաբաժանին: Որոշումների ժամանակը» գիրքը:

 

Գիրքը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

 

Այն կարող են ներբեռնել բոլոր ցանկացողները՝ լրացնելով իրենց անուն, ազգանունը եւ էլեկտրոնային փոստի հասցեն:

 

Գիրքը բաղկացած է հինգ գլուխներից.

 

Գլուխ 1. Անցյալը` մինչեւ 19-րդ դարի վերջը

Գլուխ 2. 20-րդ դար

Գլուխ 3. Ներկան. անկախ Հայաստան (1991–2018)

Գլուխ 4. Աշխարհը 21-րդ դարում. նոր իրականություն

Գլուխ 5. Ապագայի տեսլականը

 

«Արդյո՞ք այսօր գոյություն ունի Հայկական աշխարհ, եւ, եթե՝ այո, ապա ի՞նչ իմաստ պետք է ներդնել այս հասկացության մեջ: Ինչպե՞ս անել, որ հայերը մերձենան ու հասկանան միմյանց: Արդյո՞ք հստակ ենք պատկերացնում բազմաթիվ տասնամյակների ընթացքում խորացած խզումները հայ ենթաէթնոսների միջեւ, նրանց մտածելակերպի ու վարքագծային մոդելների միջեւ: Ո՞րն է այդ տարբերությունների պատճառը, եւ ինչպե՞ս հաղթահարել դրանք: Արդյո՞ք կկարողանանք ձերբազատվել ազգ-զոհի հետցեղասպանական բարդույթից եւ ստեղծել ընդհանուր հպարտության առարկաներ, որոնք կմիավորեն մեզ, թույլ չեն տա կորչել մոլորակի յոթմիլիարդանոց բնակչության մեջ: Ո՞րն է յուրաքանչյուր հայ ենթաէթնոսի եզակիությունը, եւ արդյո՞ք մեր բազմազանությունը կարող է վերածվել մեր ուժի աղբյուրի: Ինչպե՞ս Հայաստանում ոչնչացնել հետկայսերական մշակութային ու վարքագծային մատրիցաների մնացուկները, որոնք խոչընդոտում են ներառականությունը, եւ ինչո՞վ փոխարինել դրանք: Դերային ինչպիսի՞ մոդելների, բարոյական ինչպիսի՞ նկարագրով առաջնորդների ուղղությամբ է հարկավոր կողմնորոշվել։ Ինչպե՞ս ձեւավորել ազգային պատասխանատու վերնախավ: Ինչպե՞ս հասնել նրան, որ աճի այն մարդկանց թիվը, որոնք իրենց հայ համարելու գիտակցված որոշում են ընդունում», - ասված է գրքի վերջաբանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին