Իսրայելում լույս կտեսնի Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը - Mediamax.am

exclusive
6163 դիտում

Իսրայելում լույս կտեսնի Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը


«Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատություն
«Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատություն
«Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատություն
«Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատություն

Երեւան: Մեդիամաքս: Իսրայելում լույս կտեսնի Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սարաֆյանի «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց Ցեղասպանության մասին, 1917» աշխատությունը` եբրայերեն թարգմանությամբ:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի “Հայ Դատի” գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը:

 

Նրա փոխանցմամբ, աշխատությունը լույս կտեսնի 1000 օրինակը գերազանցող տպաքանակով եւ կտարածվի երկրի համալսարաններում, ինչպես նաեւ Քնեսեթում:

 

Ժորժետա Ավագյանի խոսքով, աշխատության թարգմանությունը կբարձրացնի հրեա ժողովրդի շրջանում Հայոց Ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը:

 

Մեդիամաքս-ի հարցազրույցը Արա Սարաֆյանի հետ կարող եք կարդալ այստեղ:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին