Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հանգիստ նստեք տեղներդ» արտահայտությունը, սոցիալական ցանցերում տարածվող մեմերից բացի, նաեւ երգ է դարձել։
Deep House էլեկտրոնային երաժշտական ժանրում ներկայացված mix-ի եւ տեսահոլովակի հեղինակը Արա Պողոսյանն է:
Երաժշտական տեսահոլովակում տեղ են գտել կադրեր հեղափոխության օրերից, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանի եւ Գալուստ Սահակյանի արտահայտությունները։
Նաեւ պարբերաբար կարելի է լսել Գագիկ Ծառուկյանի հայտնի՝ «Նառա, դու սո՛ւս» արտահայտությունը։
Նիկոլ Փաշինյանն «Հանգիստ նստեք տեղներդ» արտահայտությունն արել էր 2018թ. աշնանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ քննադատության ալիք էր բարձրացել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի այն խոսքերից հետո, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը:
Ֆեյսբուքյան լայվի ընթացքում՝ մեկնաբանելով Սասուն Միքայելյանի հայտարարությունը եւ նրան քննադատողներին, Նիկոլ Փաշինյանը բարկացած ասել էր՝ «Հանգիստ նստեք տեղներդ», ինչից հետո այդ արտահայտությունը սոցիալական տիրույթում լայն տարածում էր գտել եւ սկսել կիրառվել տարբեր մեմերում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: