Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի «Հանրապետություն» հատուկ նախագծի նոր գլուխը պատմում է, որ 1919թ. հունվարի 8-ին Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ուոքերը Հայաստանի կառավարության հետ համաձայնագիր է կնքում, որով Կարսի մարզը հանձնվում էր Հայաստանի Հանրապետությանը։
Հայաստանի կառավարությունը 1919թ. հունվարի 10-ին զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյանին հանձնարարում է Ալեքսանդրապոլի եւ Ղարաքիլիսայի զորամասերից անհրաժեշտ թվով զինծառայողների կազմակերպել եւ ուղարկել Կարս միլիցիայի ստորաբաժանումներ ստեղծելու համար։ Զինվորական պահեստներից նրանց տրվում է անհրաժեշտ հանդերձանք։ Միաժամանակ սպայական կազմից ընտրվում են անգլերեն եւ ֆրանսերեն իմացող զինվորականներ Կարսի անգլիական նահանգապետի տրամադրության տակ դնելու համար, ասված է նախագծի նոր գլխում:
«Հանրապետությունը» նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920) հարյուրամյակին: Նախագիծը ներկայացնում է պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, ժամանակակիցների հուշերը, մամուլի հրապարակումները: Նախագիծը քաղաքական կամ քարոզչական նպատակներ չի հետապնդում:
Նախագծի բացառիկ գործընկերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: