Սերժ Թանգյանը հեղափոխության մասին ֆիլմ է նկարում - Mediamax.am

5323 դիտում

Սերժ Թանգյանը հեղափոխության մասին ֆիլմ է նկարում


Լուսանկարը` Getty Images


Երեւան: Մեդիամաքս: Ռոք-աստղ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը հայտնել է, որ ընկերների հետ վավերագրական ֆիլմ է նկարում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին:

Ֆիլմը կոչվելու է «Ես մենակ չեմ» եւ պատրաստ կլինի 2019 թվականի կինոփառատոնային սեզոնի մեկնարկին, տեղեկացրել է Թանգյանը:

 

Նա նաեւ ասել, որ հպարտանում է այն նրանով, որ The Economist ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Սերժ Թանգյանը 2018 թվականի գարնանն ակտիվորեն աջակցում էր հեղափոխությանը:

 

Ապրիլին New Europe-ի հետ հարցազրույցում նա ասել էր.

 

«Հայ երիտասարդները մշակութապես վերաձեւավորվեցին այնպիսի եղանակով, որ դարձան անհերքելիորեն հզոր: Նրանք իրենց ծնողների նման չեն հանդուրժի անարդարությունը, բայց, ի տարբերություն նախորդ սերնդի, դրան կարձագանքեն սիրով եւ հասկացողությամբ: Ես կարծում եմ, որ #ElectricYerevan շարժումը եղավ դեպի այս ամենն առաջնորդողը, քանի որ նույն երիտասարդներն էին, որ նախաձեռնել էին այն»:

 

Մայիսին Սերժ Թանգյանն այցելել էր Հայաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին