«Ավրորան» քննարկում կանցկացնի Բեռլինում - Mediamax.am

2450 դիտում

«Ավրորան» քննարկում կանցկացնի Բեռլինում


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 11-12-ին Բեռլինում կկայանա «Մարդկությունը փխրուն աշխարհում. Գործընկերություն հանուն փոփոխության» խորագրով Aurora Dialogues քննարկումը:

Մեդիամաքսը նշում է, որ դա կլինի երկրորդ Aurora Dialogues միջոցառումը Բեռլինում՝ առաջինը կայացել էր 2017 թվականի դեկտեմբերին:

 

Միջոցառման կազմակերպիչներն են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը, «Ռոլանդ Բերգեր» հիմնադրամը, «Ռոբերտ Բոշ» բարեգործական հաստատությունը, Ersnt&Young ընկերությունը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

 

«Ավրորա» մրցանակի ոգուն համահունչ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում այն մարդկանց գործունեության վրա, որոնք ջանք չեն խնայում աղետներին դիմագրավելու եւ դրանց դեմ պայքար մղելու համար՝ փնտրելով ու գտնելով այնպիսի ուղիներ եւ գաղափարներ, որոնք կարող են էական փոփոխություններ բերել։

 

2018 թվականին Aurora Dialogues քննարկումներն անցկացվել են Նյու Յորքում (մարտին եւ սեպտեմբերին), Մոսկվայում եւ Երեւանում։

 

Բեռլինում կայանալիք քննարկման մասնակիցների թվում են «Ռոբերտ Բոշ» հաստատության հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան, Մյունխենյան անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եվրոպական գրասենյակի ղեկավար Անյա Լանգենբուխերը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆեր Լոքյիրը, Գերմանիայի խորհրդարանի անդամ Ջեմ Օզդեմիրը, ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի ղեկավար Ջեֆրի Սաքսը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը, այլոք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին