ՄԱԳԱՏԷ-ն չի կարգավորելու Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը - Mediamax.am

exclusive
6789 դիտում

ՄԱԳԱՏԷ-ն չի կարգավորելու Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը


ԱԷԿ
ԱԷԿ

Երեւան: Մեդիամաքս: Միջուկային էներգիայի անվտանգության միջազգային գործակալությունը /ՄԱԳԱՏԷ/ չի պատրաստվում կարգավորել Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը:

«Միջուկային անվտանգությունը գտնվում է ազգային պատասխանատվության տիրույթում, եւ ՄԱԳԱՏԷ-ն միջազգային միջուկային կարգավորիչ չէ», - Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայության ղեկավար Ջովանի Վերլինին:

 

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յիլդըզը հոկտեմբեր 25-ի երկրաշարժից հետո հայտարարել էր, որ «Թուրքիան մտադիր է իրավական քայլեր ձեռնարկել ողջ աշխարհի հնացված միջուկային կայանների, այդ թվում` Հայկական ԱԷԿ-ի դեմ»:

 

«ՄԱԳԱՏԷ-ի նպատակն է օգնել անդամ-պետություններին միջուկային անվտանգության գործողությունները բարելավելու ուղղությամբ, սակայն այն չի կարող հանդես գալ որպես միջազգային միջուկային կարգավորող», - ասել է Ջովանի Վերլինին Մեդիամաքսի հետ հարցազրույցում:

 

Ընդ որում` նա ասել է, որ  ՄԱԳԱՏԷ-ն սովորաբար չի մեկնաբանում շփումները անդամ պետությունների հետ:

 

Ինչ վերաբերում  է Հայկական ԱԷԿ-ին, ապա ՄԱԳԱՏԷ-ի մամուլի քարտուղարը հիշեցրել է փորձագետների միջազգային խմբի առաքելության (OSART) ` 2011-ի հունիսի 2-ի եզրակացությանը: OSART-ի առաքելությունն իր եզրակացության  մեջ նշել էր, որ Հայկական ԱԷԿ-ում չի գրանցվել  «որեւէ արտառոց բան»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին