Հարցվածների 68,3%-ը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին - Mediamax.am

8025 դիտում

Հարցվածների 68,3%-ը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Gallup International Association-ի՝ նախընտրական հարցումների համաձայն՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կստանա ընտրողների ձայների 68,3%-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 6,7%-ը, իսկ ՀՀԿ-ն՝ 1,5%-ը։

Gallup International Аssociation-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր տեղեկացրել է, որ հարցումների համաձայն՝ մյուս կուսակցությունների քվեները կբաշխվեն հետեւյալ կերպ՝

 

«Լուսավոր Հայաստան» - 1,2%, 

 

ՀՅԴ - 1%,

 

«Սասնա ծռեր» - 0,9%,

 

«Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» - 0,3%,

 

«Մենք» կուսակցությունների դաշինք - 0,3%,

 

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն - 0,2%,

 

«Օրինաց երկիր» - 0,1%,

 

«Ազգային առաջընթաց» - 0%:

 

Հարցին դժվարացել է պատասխանել 6,7%-ը, իսկ պատասխանելուց հրաժարվել է 12,7%-ը։

 

Հարցման համաձայն՝ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը 69%-ը ստանում է հեռուստատեսությունից, իսկ 37,7%-ը՝ Ֆեյսբուքից։

 

«Խնդրում ենք նշել ձեր վերաբերմունքը հետեւյալ քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների նկատմամբ» հարցի արդյունքների համաձայն՝ ամենաբարձր դրական վերաբերմունքը ունի «Իմ քայլը»։ 52,7%-ը լիովին դրական է վերաբերվում դաշինքին, իսկ «ավելի շատ դրական» է վերաբերվում 32,9%-ը։

 

Մյուս դրական վերաբերմունքին արժանացած կուսակցությունը «Բարգավաճ Հայաստանն է»։ 17,6%-ը լիովին դրական, իսկ 49,1%-ը «ավելի շուտ դրական» է վերաբերվում։

 

ՀՀԿ-ին հարցվողների 2,9%-ն է դրական վերաբերվում, 16,5%-ը պատասխանել է «ավելի շուտ բացասական», իսկ 66,3%-ը՝ «բացասական»։

 

Այն, որ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, տեղյակ է հարցման մասնակիցների 97,1%-ը, իսկ 2,9%-ը տեղյակ չէ։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը հստակ գիտի 71,4%-ը, ամսաթիվը սխալ է նշել 28,6%-ը։

 

Հարցման մասնակիցների կարծիքով, ներկա պահին, Հայաստանի առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրներն են գործազրկությունը (45,2%), տնտեսական վիճակը (29,6%), ցածր թոշակները եւ ցածր աշխատավարձը (23,9%)։

 

«Դեմ առ դեմ» հարցումներն անցկացվել են նոյեմբերի 17-21-ը։ Մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1111 անձ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին