Վաղը Yerevan Web Meetings 2011 նախագիծը կներկայացնի Facebook-ը - Mediamax.am

Փետրվար 27, 2026
5182 դիտում

Վաղը Yerevan Web Meetings 2011 նախագիծը կներկայացնի Facebook-ը


Եկատերինա Սկորոբոգատովան
Եկատերինա Սկորոբոգատովան

Լուսանկարը` www.Aif.ru


Երեւան: Մեդիամաքս: Վաղը կկայանա Մեդիամաքս-ի նախաձեռնած Yerevan Web Meetings 2011 նախագծի եզրափակիչ վարպետության դասը:

Այն կվարի Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում Facebook սոցիալական ցանցի զարգացման մենեջեր Եկատերինա Սկորոբոգատովան: Նա կխոսի Facebook-ի պլատֆորմի վերջին փոփոխությունների, պրոֆիլի նոր ձեւաչափի, Facebook-ի հավելումների նոր տիպերի մասին:

 

Բոլոր ցանկացողները կարող են նոյեմբերի 12-ին, ժամը 14:00-ին մուտք գործել www.Itel.am կայք ու դիտել վարպետության դասի օնլայն հեռարձակումը (live streaming):

 

Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը:

 

Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ:




Մեր ընտրանին