Գյումրին եւս մեկ երգեհոն ունեցավ՝ Սուրբ Նշան եկեղեցում - Mediamax.am

4164 դիտում

Գյումրին եւս մեկ երգեհոն ունեցավ՝ Սուրբ Նշան եկեղեցում


Սուրբ Նշան եկեղեցին
Սուրբ Նշան եկեղեցին

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Տ. Նշան Քահանա Պանֆյորովը
Տ. Նշան Քահանա Պանֆյորովը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Նարինե Սիմոնյանը
Նարինե Սիմոնյանը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Հասմիկ Պապյանը
Հասմիկ Պապյանը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան


Նոյեմբերի 3-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում իր ողջ ազդեցիկ հնչեղությամբ առաջին անգամ ներկայացվեց վերջերս տեղադրված երգեհոնը: 

 

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

 

Գյումրիում եւս մեկ երգեհոն տեղադրելու նախաձեռնությունը պատկանում է միջազգային մրցույթների դափնեկիր, ծագումով գյումրեցի, երկար տարիներ Ֆրանսիայում բնակվող երգեհոնահարուհի, «Գյումրու բարեկամներ. Ֆրանսիա» միության նախագահ Նարինե Սիմոնյանին: Նա դեռեւս 2008 թվականին՝ ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված Սուրբ Յոթվերք եկեղեցում կայացած երգեհոնային համերգից հետո խոստացել էր նոր, ավելի լավ երգեհոն նվիրել իր քաղաքին:

 

Նարինե Սիմոնյանը Նարինե Սիմոնյանը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

 

Գյումրիում նոր գործիքի տեղադրումը հնարավոր դարձավ Պեռնո Ռիկար ընկերության եւ Երեւանի կոնյակի գործարանի աջակցության շնորհիվ: 

 

«Շատ շնորհակալ եմ մեր գլխավոր հովանավորներին՝ Պեռնո Ռիկար ընկերությանը եւ Երեւանի կոնյակի գործարանին, որ կարողացանք այս բոլոր ծախսերի «տակից դուրս գալ»», - իր խոսքում նշել է Նարինե Սիմոնյանը: 

 

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

 

Անհատ հավաքածուից ձեռք բերված երգեհոնը մոտ 60 տարեկան է, այն պատրաստված է էլզասցի վարպետ Ռոթինգերի կողմից: Առաջին անգամ այս գործիքի վրա նվագել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր եւ երգեհոնահար Օլիվյե Մեսսիանը: 

 

Հաշվի առնելով երգեհոնի տարիքը, այն գրեթե լիովին վերանորոգվել է եւ եկեղեցու ակուստիկային հարմարեցնելով տեղադրվել է ֆրանսիացի երգեհոնաշինարար Դանիել Բրուստի կողմից: Այժմ երգեհոնը, որը կարող է ծառայել մինչեւ 200 տարի,  ունի 850 խողովակ, սակայն ժամանակի ընթացքում նախատեսվում է գործիքը «հզորացնել»՝ ավելացնելով եւս 150 խողովակ: 

 

Երգեհոնի շնորհանդեսին նվիրված համերգին ելույթ ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: 

 

Հասմիկ Պապյանը Հասմիկ Պապյանը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

 

Նարինե Սիմոնյանի  նվագակցությամբ հռչակավոր սոպրանոն կատարեց Հենդելի, Ֆոռեի, Սեն-Սանսի, ինչպես նաեւ՝ Կոմիտասի ստեղծագործությունները: 

 

Կատարումներով հանդես եկան նաեւ երգեհոնահարներ Արթուր Ադամյանը, Սաթենիկ Շահազիզյանը, երգչուհի Մարի Մյուլերը եւ Ռադիո Մարիամի երգչախումբը: 

 

Սուրբ Նշան եկեղեցու Տ. Նշան Քահանա Պանֆյորովն իր խոսքում նշեց. 

 

«Այս երգեհոնը իր հոգենորոգ ելեւէջներով պետք է լցնի մեր հոգիները եւ զորացնի մեր քաղաքը: Այսօր հավաքվել ենք աշխարհում ստեղծված հոգեւոր արժեքներին հաղորդակից լինելու: Երբեմն ցանկանալով մոտ լինել մշակույթին, հեռու ենք լինում հոգեւորից, բայց հոգեւորն ու մշակույթը անխզելիորեն կապված են միմյանց հետ»:  

 

Տ. Նշան Քահանա Պանֆյորովը Տ. Նշան Քահանա Պանֆյորովը

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

 

Նարինե Սիմոնյանը նախատեսում է Գյումրիում բացել երգեհոնային եւ երգեհոնաշինարարության դպրոց, ինչը կնպաստի քաղաքի հոգեւոր եւ կրթամշակութային կյանքի վերելքին: 

 

Լուսանկարը` Երեւանի կոնյակի գործարան

 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏ հատուկ հյուրասիրություն: 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին