Կառավարությունը հիմնելու է «Հայկական միրգ» ընկերություն - Mediamax.am

11642 դիտում

Կառավարությունը հիմնելու է «Հայկական միրգ» ընկերություն


Լուսանկարը` http://lammy.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության ստեղծման որոշումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է, որ ծրագրի նպատակն է ժամանակակից եւ արդյունավետ այգեգործության ներդրումը Հայաստանում, նաեւ թարմ մրգի ու ընկույզեղենի արտահանումը միջազգային շուկա:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ “մենք մեծ ակնկալիք ունենք այս ծրագրից”: “Արտադրողականությունը պետք է էապես աճի, տեղի է ունենալու նոր տեխնոլոգիաների կիրառում”,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին