ՅՈւՆԵՍԿՕ-ն կքննի Գեղարդին ուժեղացված պաշտպանություն շնորհելու հարցը - Mediamax.am

Փետրվար 12, 2026
2604 դիտում

ՅՈւՆԵՍԿՕ-ն կքննի Գեղարդին ուժեղացված պաշտպանություն շնորհելու հարցը


Լուսանկարը` wikipedia.org


Երեւան: Մեդիամաքս: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է «Գեղարդի վանք եւ Ազատ գետի վերին հովիտ» վայրի՝ ուժեղացված պաշտպանության կարգավիճակ տրամադրելու հայտը։

Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում քննարկվել է սեպտեմբերի 27-ին եւ ներառվել դեկտեմբերին սպասվող կոմիտեի միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի օրակարգում:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուժեղացված պաշտպանության» նպատակը մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք եւ արդյունավետ պաշտպանությունն է՝ միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Այն հակամարտող կողմերից պահանջում է ձեռնպահ մնալ հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաեւ այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից:




Մեր ընտրանին