1968-ի Փարիզն ու 2018-ի Երեւանը՝ մեկ ցուցահանդեսում - Mediamax.am

4069 դիտում

1968-ի Փարիզն ու 2018-ի Երեւանը՝ մեկ ցուցահանդեսում


Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոնաթան Լաքոտը եւ Քրիստինա Սարգսյանը
Ջոնաթան Լաքոտը եւ Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոնաթան Լաքոտը եւ Նիկոլա Ազնավուրը
Ջոնաթան Լաքոտը եւ Նիկոլա Ազնավուրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 27-ին Երեւանի «Շառլ Ազնավուր» կենտրոնում բացվել է լուսանկարների ցուցահանես՝ նվիրված Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմության կարեւոր դրվագներին՝ 1968 թվականի մայիսին Փարիզում եւ 2018-ի մայիսին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին։

 

«Մայիս 68 Փարիզից մինչեւ Մայիս 2018 Երեւան» խորագրով ցուցահանդեսը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան եւ «Ազնավուր» հիմնադրամի առաջին համատեղ ծրագիրն է։ Այն նաեւ սիրված շանսոնյեի անունը կրող կեցավայր-կենտրոնում անցկացվող առաջինին միջոցառումն է։

 

Սրահներից մեկում ֆրանսիացի Ֆիլիպ Գրայի լուսանկարներն են, որոնք ներկայացնում են 1968 թվականին փարիզյան իրադարձությունները՝ ուսանողների ընդվզումը, գործադուլները, ոստիկանների եւ ցուցարարների բախումները, նրանց դիմանկարները։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հարեւան սրահում հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի՝ 2018-ի թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոշարքն է։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասել է, որ խորհրդանշական է այս ցուցահանդեսը բացել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մեկնարկից օրեր առաջ։ Դեսպանը նշել է, որ բազմաթիվ հյուրեր կայցելեն կենտրոն եւ կդիտեն ցուցահանդեսը։ 

 

Ջոնաթան Լաքոտը եւ Նիկոլա Ազնավուրը Ջոնաթան Լաքոտը եւ Նիկոլա Ազնավուրը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Լուսանկարիչներ Ֆիլիպ Գրայի եւ Կարեն Միրզոյանի լուսանկարները զուգահեռներ են անցկացնում Հայաստանի եւ Ֆրանսիայի պատմության երկու կարեւորագույն իրադարձությունների միջեւ։ Որքանով են դրանք նման կամ տարբեր, հետեւությունները թողնում ենք այցելուներին։ Մի բան հաստատ է. ինչպես Ֆրանսիայում  50 տարի անց դեռ խոսում են 1968-ի մայիսյան իրադարձությունների մասին, համոզված եմ, որ 50 տարի անցել էլ պիտի խոսեն 2018 թվականի մայիսին Երեւանում տեղի ունեցածի համար»,-ասել է Ջոնաթան Լաքոտը։ 

 

Ջոնաթան Լաքոտը եւ Քրիստինա Սարգսյանը Ջոնաթան Լաքոտը եւ Քրիստինա Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ազնավուր» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցության մեկնարկն է։  

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների եւ  Շառլ Ազնավուրի ներկայությամբ հայտարարելու են շանսոնյեին նվիրված ինտերակտիվ թանգարանի ստեղծման մասին, որը կներկայանա նաեւ իբրեւ կրթական կենտրոն։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին