Երեւանում բացվել է տրանսպորտային ծառայությունների ՀԿԵ կենտրոնը - Mediamax.am

6032 դիտում

Երեւանում բացվել է տրանսպորտային ծառայությունների ՀԿԵ կենտրոնը


Մանուկ Վարդանյանն ու Արսեն Ղազարյանը
Մանուկ Վարդանյանն ու Արսեն Ղազարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Շեւկետ Շայդուլինն ու Մանուկ Վարդանյանը
Շեւկետ Շայդուլինն ու Մանուկ Վարդանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo

Երեւանում բացվել է տրանսպորտային ծառայությունների ՀԿԵ կենտրոնը
Երեւանում բացվել է տրանսպորտային ծառայությունների ՀԿԵ կենտրոնը

Լուսանկարը` PanArmenian Photo

Երեւանում բացվել է տրանսպորտային ծառայությունների ՀԿԵ կենտրոնը
Երեւանում բացվել է տրանսպորտային ծառայությունների ՀԿԵ կենտրոնը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ /ՀԿԵ/ տրանսպորտային ծառայությունների կենտրոնը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

 

Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի /ՏԾԿ/ տնօրեն Զարա Աղասաֆյանցն ասել է, որ նոր կառույցը հաճախորդներին տրամադրելու է տրանսպորտային ծառայությունների ողջ տեսականին` «մեկ պատուհանի» սկզբունքով:

 

Շեւկետ Շայդուլինը նշել է, որ առաջին անգամ ստեղծվել է վաճառքների միասնական կետ, որը «մեր աշխատանքի պսակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»:

 

Ապրանքների բեռնափոխադրման հիմնական ծառայություններից բացի Կենտրոնն առաջարկելու է նաեւ նոր ծառայություններ, մասնավորապես` ֆակտորինգ եւ ապրանքների ապահովագրում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին