Վաղը Հայաստանում կմեկնարկի Շենգենյան համաձայնագրի երկրների միջեւ տվյալների փոխանակման պիլոտային ծրագիրը - Mediamax.am

6863 դիտում

Վաղը Հայաստանում կմեկնարկի Շենգենյան համաձայնագրի երկրների միջեւ տվյալների փոխանակման պիլոտային ծրագիրը


Լուսանկարը` http://visashengen.at.ua/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Լեհաստանի դեսպանատան նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ից Հայատանում կմեկնարկի Շենգենյան համաձայնագրի երկրների միջեւ արտոնագրային տվյալների փոխանակման համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Լեհաստանի հյուպատոս Անժեյ Շմիտկեն տեղեկացրել է, որ Արտոնագրային տեղեկատվական համակարգի (VIS) ներդրման հիմնական նպատակներն են դյուրացնել մուտքի արտոնագրերի տրամադրման ընթացակարգերը, ստոգումները ԵՄ արտաքին սահմաններում, ինչպես նաեւ բարձրացնել անվտանգության մակարդակը:

 

Իր հերթին Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը նշել է, որ համակարգի ներդրումը կօգնի պայքարել չարաշահումների դեմ, պաշտպանել ճամփորդողների անձնական տվյալները գողությունից:

 

Նրա խոսքով, ԵՄ-ն հույս ունի սկսել Հայաստանի հետ արտոնագարային ռեժիմի դյուրացման բանակցությունները գարնանը, եւ այս ֆոնին VIS համակարգի ներդրումը հատկապես կարեւոր է դառնում:

 

Համակարգի ներդրման նպատակով Շենգենյան համաձայնագրի երկրների հյուպատոսական բաժինները եւ արտաքին սահմանակետերը կմիանան VIS տվյալների կենտրոնական բազային:

 

Արտոնագրային տեղեկատվական համակարգը պարունակում է շենգենյան արտոնագիր ստանալու համար դիմած անձանց կենսաչափական տվյալները` մատնահետքեր, լուսանկար: Մատնահետքեր չեն տրամադրի միայն մինչեւ 12 տարեկան երեխաները եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձինք:

 

Պիլոտային ծրագիրը կավարտվի 2012թ. մայիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին