Նարեկ Սարգսյանի «դիմանկարը» - Mediamax.am

70086 դիտում

Նարեկ Սարգսյանի «դիմանկարը»


Լուսանկարը`


2018թ. հուլիսի 5-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ նախկին նախագահի եղբորորդի Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նարեկ Սարգսյանը Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

 

Մեդիամաքսը փորձեց Ֆեյսբուքում գտնել Նարեկ Սարգսյանին պատկանող էջը եւ ահա ինչ պարզեց:

 

***

 

2018թ. հուլիսի 5-ի դրությամբ Ֆեյսբուքում կար Նարեկ Սարգսյանին պատկանող երկու էջ:

 

Մեկը չի թարմացվել 2013 թվականից ի վեր, երկրորդ էջը գրանցված էր Nar Sargsyan անունով եւ գործում էր այս հղումով: Հուլիսի 5-ի երեկոյան այն դեռ հասանելի էր, սակայն հուլիսի 6-ի առավոտյան հղումն այլեւս չի գործում: Հիշեցնենք, որ հենց հուլիսի 5-ի երեկոյան Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հայտնի տեսանյութը եւ հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված.

 

 

Փակված էջում գրառումներ չկային՝ վերջին օրերին Nar Sargsyan օգտատերը որպես հիմնական նկար տեղադրել էր սեւ գայլի լուսանկար:

 

Մեդիամաքսը ուսումնասիրել է Նարեկ Սարգսյանի այն էջը, որը նա օգտագործել է մինչեւ 2013 թվականը եւ ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստեր:

 

Ռոմանտիկայի մասին

 

2013 թվականի փետրվարի 28-ին Նարեկ Սարգսյանն այսպիսի գրառում էր արել.

 

«Միշտ կյանքում պետք է լինի մեկը, որ հերիք է թեկուզ տեսնել մի ակնթարթ ու սրտիդ աշխատանքը, անկախ ամեն ինչից, արագանում է, ու հենց այդ մեկն է, ում համար ուզում ես լինել ու ապրել, թեկուզ իրարից հեռու, բայց առանց այդ զգացումի կյանքը…»

 

(Օրիգինալ գրառումը արվել էր լատինատառ):

 

 

Ընկերոջ հարցազրույցի մասին

 

Նույն օրը՝ 2013 թվականի փետրվարի 28-ին, Նարեկ Սարգսյանն իր էջում կիսվել էր Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանի հարցազրույցի հղումով:

 

Նարեկ Սարգսյանի մեկնաբանություններից կարելի է եզրակացություն անել, որ Գեորգի Մուրադյանն իր ընկերն է: 2007 թվականին Գեորգի Մուրադյանին մեղադրել էին թմրամիջոցներ փոխադրելու համար, սակայն հետագայում մեղադրանքը հանվել էր:

 

Մեկնաբանություններից մեկում Նարեկ Սարգսյանը գրում է. «Ես գիտեմ, թե ինչերի միջով ես անցել ու վերջապես առաջին քայլը եղավ»:

 

Ի դեպ, Գեորգի Մուրադյանը 2018թ. հունիսին նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

 

 

Հորեղբոր մասին

 

2013 թվականի փետրվարի 12-ին Նարեկ Սարգսյանն իր էջում տեղադրել էր «Ինչքան ուզես, էնքան խփենք». Սերժ Սարգսյանի հերթական բոցը անվանմամբ տեսանյութը:

 

Իսկ 2013 թվականի փետրվարի 5-ին Նարեկ Սարգսյանը տեղադրել էր «15-ամյա տղայի բաց նամակը ՀՀ նախագահին» հրապարակման հղումը՝ հետեւյալ մեկնաբանությամբ՝ «Հոպարս լավն ա, մեռնեմ կյանքին»:

 

 

Գողական աշխարհի մասին

 

2013 թվականի փետրվարի 5-ին Նարեկ Սարգսյանն իր էջում տեղադրել էր «Գողական աշխարհի» նոր պարագլուխը՝ Շաքրո տեսանյութը՝ հետեւյալ մեկնաբանությամբ՝ «Ուրիշ բան չէի էլ սպասում: Շատ ուրախ եմ»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին