Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հունիս ամսվա արդյունքներով:
130 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝
1. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան ՝ 3159 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1773 հիշատակում:
3. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 1424 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.
1. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան՝ 192 հիշատակում:
2. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան՝ 161 հիշատակում:
3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյան ՝ 137 հիշատակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հունիսին:
Նախարար | Դրական | Չեզոք | Բացասական |
Զոհրաբ Մնացականյան | 266 | 303 | 12 |
Արայիկ Հարությունյան | 148 | 358 | 26 |
Դավիթ Տոնոյան | 161 | 202 | 6 |
Արարատ Միրզոյան | 65 | 249 | 2 |
Մանե Թանդիլյան | 63 | 247 | 2 |
Արսեն Թորոսյան | 127 | 109 | 6 |
Սուրեն Պապիկյան | 92 | 133 | 11 |
Տիգրան Ավինյան | 48 | 153 | 21 |
Արտակ Զեյնալյան | 84 | 128 | 6 |
Արծվիկ Մինասյան | 33 | 165 | 4 |
Լիլիթ Մակունց | 91 | 91 | 0 |
Արթուր Վանեցյան | 34 | 137 | 4 |
Հրաչյա Ռոստոմյան | 106 | 69 | 0 |
Վալերիյ Օսիպյան | 36 | 120 | 8 |
Ատոմ Ջանջուղազյան | 30 | 132 | 1 |
Արթուր Գրիգորյան | 106 | 38 | 0 |
Արթուր Խաչատրյան | 75 | 54 | 3 |
Մխիթար Հայրապետյան | 32 | 72 | 9 |
Աշոտ Հակոբյան | 39 | 36 | 0 |
Էրիկ Գրիգորյան | 20 | 25 | 6 |
Մհեր Գրիգորյան | 11 | 17 | 0 |
Լևոն Վահրադյան | 5 | 10 | 5 |
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: