Արամ Խաչատրյանի օրհներգը վերադարձնելու ստորագրահավաք է սկսվել - Mediamax.am

Փետրվար 24, 2026
23168 դիտում

Արամ Խաչատրյանի օրհներգը վերադարձնելու ստորագրահավաք է սկսվել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Առցանց Change.org հարթակում ստորագրահավաք է մեկնարկել ՀՀ ներկայիս օրհներգը փոխելու եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի՝ Խորհրդային Հայաստանի համար ստեղծած օրհներգը վերադարձնելու առաջարկով։

 

Առաջարկի հեղինակը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահար Արմինե Գրիգորյանն է։ 

 

«Մենք գտնում ենք, որ ստեղծարարության ու խաղաղության ձգտող երկրին անհրաժեշտ դրական եւ ստեղծագործական էներգիայի վրա հիմնված օրհներգ, որը հիմնված է ազգային մեղեդայնության վրա։ Մենք համոզված ենք, որ այս հատկանիշներն առկա են Արամ Խաչատրյանի հռչակավոր ստեղծագործության մեջ, որը անժխտելի հեղինակություն է ամբողջ աշխարհում եւ հայ մշակույթի այցեքարտը», - գրել է Արմինե Գրիգորյանը։

 

Առաջարկի տակ արդեն 500-ից ավել ստորագրություն կա։ 




Մեր ընտրանին