Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Կեմերովո քաղաքում առեւտրի կենտրոնում բռնկված հերդեհի հետեւանքով տուժածների մեջ հայեր կան, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա ասել է, որ «հավելյալ տեղեկություններ կհայտնեն՝ դրանց ստանալուն պես»:
Մարտի 25-ի կեսօրին՝ քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի եւ զվարճությունների կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ մարդիկ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ 64 մարդ է զոհվել, նրանց թվում շատ են երեխաները: Զոհերից 15-ի ինքնությունը պարզվել է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: