Ֆրեզնոյում Սարոյանի թանգարանը կբացվի 2018թ. օգոստոսին - Mediamax.am

9156 դիտում

Ֆրեզնոյում Սարոյանի թանգարանը կբացվի 2018թ. օգոստոսին


Լուսանկարը` «Ռենեսանս» հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի թանգարանի բացումը նախատեսվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակի օրը։

Այդ մասին հայտնում են «Ռենեսանս» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամից, որն իրականացնում է «Սարոյան հաուս» նախագիծը:

 

Փետրվարի 23-ին նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը եւ «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր  Բարլո Տեր-Մուգրդեչյանը Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդին են ներկայացրել նախագիծը։ Վերջինս ողջունել է այն եւ աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպմանը նշվել է, որ Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի եւ անհայտ դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային եւ կրթական կենտրոններից մեկը։

 

Թանգարանի հյուրերը հնարավորություն կունենան տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին