Ամուլսարի ծրագիրն անցել է ցիանիդի կառավարման սերտիֆիկացումը - Mediamax.am

4378 դիտում

Ամուլսարի ծրագիրն անցել է ցիանիդի կառավարման սերտիֆիկացումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը:

 

Ընկերությունում նշել են, որ «Լիդիան»-ի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:

 

«Լիդիան»-ի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում եւ առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից: 

 

Ամուլսարի ծրագրի աուդիտի զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման  միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017թ. նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագրի համապատասխանությունը Ինստիտուտի նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների՝ «Լիդիան»-ը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին եւ պրակտիկային:  

 

Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը եւ պետք է եւս մեկ աուդիտ անցնի՝ ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետեւ, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:

 

Ցիանիդի օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են ցիանիդի միջոցով ոսկու եւ/կամ արծաթի արտադրության մեջ, զբաղվում են ցիանիդի արտադրությամբ կամ տեղափոխությամբ: Օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում՝ բազմաշահառու խմբի կողմից:

 

Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ստեղծվել է Ցիանիդի օրենսգիրքը համակարգելու, դրա ներդրումը ապահովելու, իրականացումը գնահատելու եւ սերտիֆիկացման գործընթացը կառավարելու համար:

 

Օրենսգրքի նախաձեռնության անդամ հանդիսացող հանքարդյունաբերական ծրագրերի մանրամասն ցուցակը, ինչպես նաեւ Ցիանիդի օրենսգրքի ամբողջական տեքստը եւ կանոնակարգող ու ադմինիստրատիվ փաստաթղթերը հասանելի են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կայքում

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին