Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Մայր Աթոռից հաղորդել են, որ «Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող զանազան ծրագրեր»:
Մեդիամաքսը նշում է, որ 2017 թ. նոյեմբերին Գարեգին Բ-ն ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի հաստատման 90-ամյակի առիթով հովվապետական այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: