Ներկայացվել է սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը - Mediamax.am

2892 դիտում

Ներկայացվել է սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը


Հրանուշ Հակոբյան
Հրանուշ Հակոբյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարության էլեկտրոնային գրադարանի (www.lib.mindiaspora.am) եւ նորացված “Հայերն այսօր” էլեկտրոնային թերթի (www.hayernaysor.am) կայքի շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ սփյուռքում հայ գրականության, արեւմտահայերեն լեզվով գրականության եւ մանկական գրականության մեծ կարիք են զգում, եւ իրենց նպատակն է բավարարել մեր հայրենակիցների պահանջներն ու ցանկությունները:

“Նպատակ ունենք գրադարանում տեղ հատկացնել նաեւ սփյուռքի ժամանակակից գրականության համար”,- ասել է նա:

ՀՀ Սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանը ներառում է շուրջ 200 միավոր բազմալեզու գրականություն, մոտ 50 հայ հեղինակների կենսագրական տվյալներ եւ աշխատություններ, Հայաստանում եւ սփյուռքում գործող 50 կազմակերպությունների մասին տվյալներ:

Հրանուշ Հակոբյանը նաեւ նշել է, որ, համաձայն վերջին ուսումնասիրությունների, հայ դասականների գործերը սփյուռքում շատ քիչ են հրատարակվել, եւ հույս է հայտնել այս եղանակով նպաստել հայապահպանությանը: 

Այսօր ներկայացվել է նաեւ 2009-ին ստեղծված “Հայերն այսօր” կայքի նորացված տարբերակը` էլեկտրոնային պարբերականի տեսքով: Այն քառալեզու է` հայերեն, հայերեն դասական ուղղագրությամբ, ռուսերեն եւ անգլերեն: Կայքում ներկայացված են հարցազրույցներ սփյուռքի ներկայացուցիչների հետ, վերատպություններ, սփյուռքի թղթակիցների աշխատանքները, Հայաստանում եւ սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող տեսանյութեր եւ լուսանկարներ:

Մեր ընտրանին