Պարգեւատրվել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի հաղթողները - Mediamax.am

5874 դիտում

Պարգեւատրվել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի հաղթողները


Նարինե Մանուչարյանը, Աղասի Հունանյանը եւ Անահիտ Ադամյանը
Նարինե Մանուչարյանը, Աղասի Հունանյանը եւ Անահիտ Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյանը
Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը
Գարիկ Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը հոկտեմբերի 11-ին պարգեւատրել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի հաղթողներին:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հարությունյանն ասել է, որ մրցանակների հանձնման օրը հատուկ է ընտրվել՝ միացնելով երկու կարեւոր ամսաթիվ. հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկների միջազգային օրը, իսկ մրցույթի արդյունքներն ամփոփվել էին հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը:

 

«Հայաստանում ժողովրդագրական փոփոխություններ են տեղի ունենում, մեծահասակների թիվը աճում է: Սա մեզ համար եւս մեկ առիթ է, որպեսզի ուշադրություն հրավիրենք այս հարցին: Բացի այդ, հնարավորություն է, որպեսզի եւս մեկ անգամ կարեւորենք պապիկների, տատիկների դերը մեր կյանքում:

Գարիկ Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը Գարիկ Հարությունյանը եւ Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդկանց վրա այս շարադրությունների ազդեցությունը, կարծում եմ, մեծ է լինելու: Երբ կարդում էի՝ տատիկ-պապիկների նկատմամբ այդ անկեղծ սիրո արտահայտությունից արցունք էր գալիս աչքերիս»,- ասել է Գարիկ Հարությունյանը:

 

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ արդեն երրորդ մրցույթն է՝ 2015 թվականին անցկացվել էր «Իմ աղջիկը», իսկ 2016-ին՝ «Իմ կինն իմ ընկերն է մրցույթը»:

 

«Կարծում եմ, այս նախաձեռնությունների հաջողության գրավականն այն է, որ մարդկանց տրվում է արտահայտվելու հնարավորություն: Միգուցե այլ պայմաններում հայրերն այլ տարբերակ չգտնեին իրենց աղջիկների, կանանց, այս դեպքում էլ՝ շատերն իրենց տատիկների, պապիկների մասին գրելու»,- ասել է նա:

 

Արա Թադեւոսյանը նշել է, որ «Իմ աղջիկը» մրցույթին ներկայացվել էր 122 շարադրություն, «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթին՝ 106 շարադրություն, իսկ «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթին՝ 317 շարադրություն:

Արա Թադեւոսյանը Արա Թադեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս անգամ ստացել ենք գրեթե երկու անգամ ավելի շատ շարադրություններ, ինչը եւս վկայում է, որ պապիկ-տատիկները հատուկ տեղ ունեն մեր կյանքում: Կարծում եմ՝ այս մրցույթի դրական արձագանքը դեռ երկար է զգացվելու մասնակիցների ընտանիքներում»,- ասել է Մեդիամաքսի տնօրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մրցույթում հաղթած Կարինա Մանուչարյանը ստացել է՝ 400 000 ՀՀ դրամ պարգեւ, երկրորդ տեղը զբաղեցրած Աղասի Հունանյանը՝  200 000 ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Անահիտ Ադամյանը՝ 100 000 ՀՀ դրամ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին տեղը զբաղեցրած Կարինա Մանուչարյանը այս պահին Հայաստանում չէ, եւ մրցանակը նրա անունից ստացել է քույրը՝ Նարինե Մանուչարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեք քույր ենք, եւ երեքս էլ որոշեցինք շարադրություններ գրել, ի դեպ, միմյանց շարադրությունները չէինք կարդացել, մեզ թվում էր՝ գուցե նույնը կգրենք: Բայց բոլորս տարբեր էինք գրել: Մեզ համար սա մրցույթ չէր, այլ հրաշալի հնարավորություն ջերմ, մանկական հիշողությունները թարմացնելու համար», - ասել է Նարինե Մանուչարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին