Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, վկայակոչելով Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալները, նշում է, որ վիրավորները տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ, հավելյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք »,- նշել են ՀՀ ԱԳՆ-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: