ՀՀ նախագահն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի գլխավոր համադրողին - Mediamax.am

7389 դիտում

ՀՀ նախագահն ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի գլխավոր համադրողին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի եւ ՀՀ-ում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին:

 

Վերջինս նաեւ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ազգային լավագույն մասնակցության համար «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր է:

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին Վենետիկի բիենալեում հայկական տաղավարը աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ ներդրման համար եւ կարեւորել Հայաստանում առաջին միջազգային տրիենալեի կազմակերպումն ու Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի մասնակցությունն այդ նախաձեռնությանը:

 

Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն էլ նշել է, որ մեծ սիրով «Ոսկե առյուծ» մրցանակը բերել է Հայաստան՝ ցանկանալով այն թողնել հայրենիքում:

 

Հանդիպման մասնակիցները հիշել են բիենալեում գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ Սերժ Սարգսյանի խոսքը, որ այդ մրցանակը պետք է հետաքրքիր ձեւով կապվի Հայաստանի հետ: Նրանք ընդգծել են, որ հետեւելով նախագահի հորդորին՝ Հայաստանում նախաձեռնեցին ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի կազմակերպումը, որը եւս այդ կապի յուրօրինակ արտահայտությունն է՝ ի լրումն այսուհետ ՀՀ նախագահի նստավայրում ցուցադրվելիք «Ոսկե առյուծ» մրցանակի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին