«Սանիթեք»-ը ներկայացրել է աղբահանության խափանումների պատճառը - Mediamax.am

8982 դիտում

«Սանիթեք»-ը ներկայացրել է աղբահանության խափանումների պատճառը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Սանիթեք» ընկերությունն այսօր տեղեկացրել է, որ «Երեւան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, եւ հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն»։

«Խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ: Արդյունքում աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Թեեւ աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում,  վերջինս վնասվում է։

 

Ընկերության մեքենաների սպասարկման անձնակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով՝  փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները։

 

«Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաների մեծ մասը նախատեսված չէ ծանր շինարարական աղբ տեղափոխելու համար, իսկ ընկերությունը չի զբաղվում աղբի այդ տեսակի տեղափոխությամբ։ Ընկերությունը դիմում է բնակիչներին՝ կոչ անելով շինարարական աղբի տեղափոխման համար օգտվել հատուկ ծառայություններից եւ, առավել եւս, չնետել նման աղբն աղբամանի մեջ՝ առաջացնելով արհեստական խոչընդոտներ աղբահանության գործընթացում», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին