Երեւան: Մեդիամաքս: Տավուշի մարզի Կողբ համայնքում այսօր տեղի է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ՝ «Թումո Կողբ» կհաճախի շուրջ հազար ուսանող Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից եւ շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում կիրականացվի «Թումո»-ի հիմնական կրթական ծրագիրը:
Նախատեսվում է նաեւ կենտրոնում անցկացնել «Թումո»-ի եւ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «Թումո-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարեւանությամբ գտնվող զորամասի զինվորներին։
«Թումո Կողբ»-ի շինհրապարակում ուղիղ տեսակապի միջոցով միջոցառման մասնակիցներին ներկայացվել է «Թումո Գյումրի»-ի հիմնանորոգման մեկնարկի արարողությունը:
Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: