Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին` Սլովակիայի նկատմամբ խոշոր հաշվով տարած հաղթանակի համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը նաեւ երախտիքի խոսքեր է ուղղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ վերջինիս նախագահին:
«Ակնհայտ է, որ ֆեդերացիայի գործադրած ջանքերը տալիս են իրենց արդյունքները: Վերջին տարիների ընթացքում մեծածավալ ներդրումներ են կատարվել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման համար, ու ֆուտբոլը Հայաստանում աստիճանաբար դառնում է մասսայական», - ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքերով, ազգային հավաքականի հաջողությունները պայմանավորված են նաեւ այդ հանգամանքով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: