Երեւան: Մեդիամաքս: Արեւելագետ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն այսօր ասել է, որ "լիբիական սցենարի կրկնությունը Սիրիայում կարող է կործանարար լինել այդ երկրի հայ համայնքի համար”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սուրեն Մանուկյանն ասել է, որ սիրիահայերն աջակցում են գործող նախագահ Բաշար Ալ Ասսադին եւ լիբիական փորձի կրկնությունը բացասական հետևանքներ կունենա հայերի համար:
Նրա խոսքով, հայերը պաշտպանում են նախագահ Ասսադին, քանի որ նրանում են տեսնում իրենց անվտանգության երաշխավորին: Սուրեն Մանուկյանի դիտարկմամբ, արտաքին ուժերի ներխուժման դեպքում սիրիահայ համայնքին կարող է սպառնալ իրաքահայերի ճակատագիրը:
Այնուամենայնիվ, կարճաժամկետ կտրվածքում նա քիչ հավանական է համարել միջազգային ներխուժումը Սիրիա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: