Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հերքել է մամուլի հրապարակումները ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի սպասվող հրաժարականի մասին:
«Ակնհայտ է, որ այդ ամենն արվում է ոչ միայն համակարգի ներսում անվստահության եւ անկայունության մթնոլորտ ձեւավորելու նպատակով, այլեւ հասարակության շրջանում կառույցի գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք եւ թերահավատություն առաջացնելու մղումներով: Նման պահվածքը թույլ է տալիս եզրակացնել, որ պետբյուջեի հավաքագրման գործում ՊԵԿ-ի արձանագրած հաջողությունները, ինչպես նաեւ բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որ իրականացվում է համակարգում, չգիտես ինչու, ազդել են որոշ անձանց եւ լրատվամիջոցների «նյարդերի» վրա», - ասված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: