«Քվանտ» վարժարանը նշում է 25-ամյակը - Mediamax.am

3410 դիտում

«Քվանտ» վարժարանը նշում է 25-ամյակը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը:

Նախագահը շրջայց է կատարել առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին:

 

«Քվանտ» վարժարանը 2011-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաեւ Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ:

 

Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ՝ կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի սաներն ակտիվ մասնակցում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներին:

 

Նախագահը քննարկում է ունեցել նաեւ վարժարանի տնօրենի հետ պետական-մասնավոր հատված համագործակցության եւ կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ:

 

Կրթության եւ գիտության նախարարին հանձնարարվել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության եւ բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին