Երեւան: Մեդիամաքս: «ՆԱՏՕ-ի շաբաթ-2016» միջոցառումների շրջանակում Երեւանում այսօր մեկնարկել է «Կիբերանվտանգության կարողությունների զարգացում» թեմայով աշխատաժողովը։
ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանն ասել է, որ համաժողովը նպատակ ունի ուղիներ գտնել կիբերսպառնալիքներից պաշտպանվելու համար։
«Կիբերտարածքը մի շարք հնարավորություններ ընձեռելուց բացի, պարունակում է սպառնալիքներ։ Ուստի արտաքին սպառնալիքներից կիբերտարածքի պաշտպանությունը շատ կարեւոր է, եւ այդ սպառնալիքներից պաշտպանվելը ոչ միայն կազմակերպությունների եւ անհատների խնդիրն է, այլեւ պետության»,- ասել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա տեղեկացրել է, որ համաժողովին մասնակցելու համար Երեւան են ժամանել միջազգային փորձագետներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն՝ ապահովելու Հայաստանում կիբերանվտանգության կարողությունների զարգացումը։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ նշել է, որ «կիբեր անվտանգությունը խնդրին բոլորն ամեն օր առնչվում են, եւ կարեւոր է իմանալ դրա դիմագրավման ուղիները»։
Դեսպանը նշել է, որ նախորդ տարի Երեւանում նմանատիպ համաժողովի կազմակերպումը ունեցել է դրական արդյունքներ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: