Նարինե Աբգարյան՝ «Հասարակ մարդ եմ, հատուկ կերպար չունեմ» - Mediamax.am

8834 դիտում

Նարինե Աբգարյան՝ «Հասարակ մարդ եմ, հատուկ կերպար չունեմ»


Նարինե Աբգարյանը եւ Արման Ջիլավյանը
Նարինե Աբգարյանը եւ Արման Ջիլավյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարինա Ալեսը
Մարինա Ալեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ջիլավյանը եւ Նարինե Աբգարյանը
Արման Ջիլավյանը եւ Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

նարինե Աբգարյանը
նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

նարինե Աբգարյանը
նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

նարինե Աբգարյանը
նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

նարինե Աբգարյանը
նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

նարինե Աբգարյանը
նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանդիպման մասնակիցները
Հանդիպման մասնակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը՝ հանդիպման մասնակիցների հետ
Նարինե Աբգարյանը՝ հանդիպման մասնակիցների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 13-ին կիրակի կեսօրին ուղեւորվեցինք Դիլիջան` մասնակցելու UWC Դիլիջան քոլեջի եւ Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից կազմակերպված գրական հանդիպմանը գրող Նարինե Աբգարյանի հետ: Ճանապարհները ձնոտ էին, օդը` մոխրագույն, բայց UWC Դիլիջան քոլեջի ներսում կարծես միշտ գարուն է`ժպտերես ուսանողներ, վառ գույներ ու ջերմ մթնոլորտ: 

 

Հեղինակի հետ հանդիպմանը սպասում էին քոլեջի ուսանողները, որոնք նախապես գրադարանում կազմակերպել էին հեղինակի գրքերի ընթերցանությունը եւ բազմաթիվ հարցեր պատրաստել նրա համար: Նարինեին լսելու էին եկել նաեւ Վանաձորի, Դիլիջանի ու գրողի հայրենի Բերդ քաղաքի բնակիչները:

 

Նարինեն խոստովանում է՝ ցանկացած ելույթից, հանդիպումից առաջ միշտ անհանգստանում է: Մինչ ընթերցողներն ու գրողի համաքաղաքացիները հարցեր կուղղեին Նարինեին, մեզ ողջունեց UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Դենիս Դեւիդսոնը.

 

«Երբ իմացա, որ Նարինեն հյուրընկալելու է մեզ, դեռ չէի պատկերացնում, թե որքան հայտնի են նրա ստեղծագործությունները: Բայց այնքան մարդկանցից եմ լսել, թե որքան հրաշալի են նրա գրքերը, ինչ հաճույք են ստացել դրանք ընթերցելիս ու ինչ ոգեւորությամբ են սպասում նոր ստեղծագործություններին: Առաջինը Նարինեի մասին ինձ Վերոնիկա Զոնաբենդն է պատմել, ցավոք, նա այսօր չկարողացավ մասնակցել մեր հանդիպմանը: Գրականությունը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը, ծիծաղեցնել, ստիպել մտածել մեր ինքնության մասին ու փոխել իրականությունից: Հասկացա, որ ձեր գրքերը հենց այդպիսին էն»:

Հանդիպման մասնակիցները Հանդիպման մասնակիցները

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինեն պատրաստ է պատասխանել հարցերին: Նա միշտ բաց է ցանկացած մեկի հետ շփման համար, սիրով մակագրում է գրքերը, իսկ եթե ընթերցողը գիրք չունի` կարող է բարեմաղթանք գրել հասարակ թղթի վրա: Գրական մի քանի հեղինակավոր մրցանակների դափնեկիրը հետեւում է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումների տակ թողած մեկնաբանություններին, ասում, որ անպայման «լայքում» կամ պատասխանում է դրանց` «ընթերցողներին պետք է հաճելի լինի, որ իրենց կարծիքը, մաղթանքը կարդում են»:

Նարինե Աբգարյանը՝ հանդիպման մասնակիցների հետ Նարինե Աբգարյանը՝ հանդիպման մասնակիցների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը կարծես Պիկասոյի` Դոռա Մաարին պատկերված նկարների կենդանի մարմնացումը լինի: Նա մշտապես ընդգծում է ախմատովյան պրոֆիլը, կրում իր համար այցեքարտ դարձած սեւ զգեստերից մեկը, որ ավելի է երկարացնում բարձրահասակ կերպարը: Նա ամեն անգամ շեշտադրում է առաջին հայացքից աննկատ, բայց իր համար մեծ նշանակություն ունեցող աքսեսուարները:

 

Այս անգամ երկու ապարանջաններն էին` մեկը Թիֆլիսից, մյուսը`Նյու Յորքից: «Այս գորգի տեսք ունեցող մատանին քույրերս են նվիրել, երբ գրեցի գորգերի մասին պատմությունը: Նման նվերներ, աքսեսուարներ կան, որ ջերմացնում են հոգիդ ու շատ թանկ են»:

 

Բայց այս ամենի հետ մեկտեղ Նարինեն ասում է, որ գրողին հատուկ կերպար չունի.

 

«Եթե որեւէ գրող բազկաթոռին նստած, ոտքը ոտքին գցած, ծխելով ձեզ պատմի, թե որքան գլամուրային մասնագիտություն ունի, խնդրում եմ՝ մի հավատացեք նրան: Գրող լինելը բարդ մասնագիտություն է: Կուզենայի ինչ-որ կերպար ունենալ, բայց դա իմը չէ: Հասարակ մարդ եմ»:

 

Նարինեն գրում է իր ընտանիքի, հարազատների, ընկերների, ինքն իր մասին, նրբորեն դիպչելով իր շուրջը տեղի ունեցած իրադարձություններին: Նա գրում է ռուսերեն, խոստովանում է, որ իր գրական հայերենը «կաղում է» ու իր համար ավելի հեշտ է խոսել իր հայրենի Բերդի բարբառով:

նարինե Աբգարյանը նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինեն այսօր ամենապահանջված գրողներից է, նրան սիրում են, կարդում են, սպասում են ու ընդունում, որպես հարազատ մարդ, հարեւանուհի, բարեկամ: «Ի սկզբանե որոշել էի, որ իմ մասին համացանցում շատ տեղեկություն չպիտի լինի, որովհետեւ ուզում եմ պաշտպանվել մարդկանց, երբեմն կպչուն ուշադրությունից: Մարդիկ տարբեր կերպ են սիրում: Օրինակ` մի տղամարդ կա, ով ինձ համար գուլպաներ է գործում ու բերում դրանք ընթերցողների հետ հանդիպումներին: Նման սերը մի փոքր վախեցնում է», - պատմում է գրողը:

 

Նարինեն 14 տարեկան էր, երբ մայրը տվեց նրան Ֆոլքների «Շառաչ ու ցասում» վեպն ասելով` հետաքրքիր է, կհասկանա, թե ոչ: «Առաջին վեպն էր ու հեղինակը, ում սիրեցի ու առ այսօր սիրում եմ: Ֆոլքներն այն հեղինակներից է, որ ազդել է իմ կայացման վրա: Եթե հնարավորություն ունենայի դասականներից մեկի բլոգին հետեւել, ապա կուզենայի, որ դա Ֆոլքները լիներ»:

 

Նարինե Աբգարյանը միշտ տարբեր է` մանկական ստեղծագործություններ, մեծերի համար գրքեր, այժմ էլ հեղինակն աշխատում է պատերազմի մասին պատմող պատմվածքների հավաքածուի վրա: «Պատմությունների մի մասը Բերդում եմ հավաքագրել, մյուս մասը` Ղարաբաղում: Խաղաղ բնակիչների, պատերազմ գնացողների պատմություններն են: 90-ականների պատերազմի դեմքն է, որը ինքս եմ տեսել: Այդ գրքից հետո ինչ-որ կատակերգական ստեղծագործություն կգրեմ, ինքս ինձ խոստում եմ տվել»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրադառնալով ցավոտ թեմաներին, աշխատելով պատերազմի մասին պատմող ստեղծագործության վրա, ըմբոստանալով աշխարհում տիրող անարդարության դեմ`Նարինեն միշտ հավատարիմ է մնում իր հեքիաթին` «Եթե բառն էր ի սկզբանե, ապա այն երգվել է եւ ոչ թե ասվել: Օրորոցայինը հենց այն աստվածային հնչյուններից է կազմված, որ երեխան միանգամից լսում է իր մորից, տատիկից: Իսկ հայ տատիկը` մի տիեզերք է, քնքուշ, բարի, հեղինակավոր, երբեմն ջղայն: Վստահ եմ, որ այն բոլոր լեգենդները, պատմությունները, որ եկել հասել են մեզ` հենց տատիկներն են փոխանցել մեզ»:

 

Հանդիպման ավարտին Նարինեն դեռ երկար մակագրում էր գրքերը, շարունակում պատասխանել հարցերին, լուսանկարվում էր բոլոր ցանկացողների հետ:  Վերջում էլ ասաց՝ «Այսօր Բերդ եմ գնում: Ով չի եղել այնտեղ, անպայման եկեք»:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները`Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին