Սերժ Թանգյան. “Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում դեռ շատ բան կա անելու” - Mediamax.am

14298 դիտում

Սերժ Թանգյան. “Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում դեռ շատ բան կա անելու”


Ռոք-երաժիշտ եւ երգահան Սերժ Թանգյանը
Ռոք-երաժիշտ եւ երգահան Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում դեռ շատ բան կա անելու:

Այս մասին ռոք-երաժիշտ եւ երգահան Սերժ Թանգյանը ասել է հայաստանյան քաղաքացիական հասարակության հետ հանդիպման ընթացքում` պատասխանելով Մեդիամաքս-ի թղթակցի հարցին:

 

“Մենք կապվեցինք կազմակերպիչների հետ եւ իմացանք, որ սինգլ է թողարկվելու: Ուզում էինք որեւէ կերպ օգտակար լինել նախագծին: Խոսեցինք երաժշտական ոլորտում համապատասխան անձանց հետ ու քննարկեցինք դպրոցին երաժշտական գործիքներ ուղարկելու հարցը, սակայն ֆինանսական հարցերի պատճառով այդ ամենը դեռ ընթացքի մեջ է: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում դեռ շատ բան կա անելու”,- ասել է ռոք-երաժիշտը:

 

Հիշեցնենք, որ 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը համակարգում են Մեդիամաքսը, ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը: Ծրագրին ակտիվորեն աջակցում են ռոք-աստղեր Իէն Գիլանն ու Թոնի Այոմին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին