Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 7-ին Երեւանի քաղաքապետի հրավերով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն պաշտոնական այցով կժամանի Երեւան:
Հոկտեմբերի 8-ին Անն Իդալգոն կհանդիպի ՀՀ նախագահին, արտաքին գործերի նախարարին եւ Երեւանի քաղաքապետին:
Փարիզի քաղաքապետը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում, կայցելի Կոմիտասի անվան թանգարան: Անն Իդալգոն կմասնակցի նաեւ «Էրեբունի-Երեւան–2798» տոնակատարության հանդիսավոր արարողությանը:
Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են, որ Անն Իդալգոյին կուղեկցի Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որը հանդիպումներ կունենա տնտեսական եւ կրթական ոլորտի գործընկերների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: