Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ-ում Մեդիամաքս-ի աղբյուրն այսօր կտրականապես հերքել է տեղեկություններն այն մասին, թե իշխանությունները բանակցություններն են վարում ԱՄՆ-ի հետ` "Էրեբունի” օդանավակայանի վարձակալության շուրջ:
«Նման տեղեկությունները պարզապես անհեթեթ են», - ասել է դիվանագիտական աղբյուրը:
Բանակցությունների մասին տեղեկատվությունն այսօր հրապարակել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ “Էրեբունի” օդանավակայանում է տեղակայված ռուսական ավիացիոն խումբը, որը ռուսական 102-րդ ռազմակայանի մաս է կազմում: Խումբը համալրված է ՄիԳ-29 կործանիչներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: