Միյատովիչը կոչ է արել ապահովել հայ լրագրողների անվտանգությունը - Mediamax.am

7353 դիտում

Միյատովիչը կոչ է արել ապահովել հայ լրագրողների անվտանգությունը


Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը

Լուսանկարը` http://www.osce.org


Երեւան: Մեդիամաքս: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ ակնկալելով հավաստիացում, որ լրագրողների իրավունքները եւ նրանց անվտանգությունը քաղաքացիական անհնազանդությունների շրջանում ապահովված կլինեն:

Նամակում ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կառավարությունը «պետք է գործնական քայլեր կատարի իրավապահ մարմինների գործողություններում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ զսպվածություն ապահովելու համար եւ հավելել, որ իշխանությունների կողմից պետք է նախաձեռնվեն քայլեր՝ որպես երաշխիք, որ լրատվամիջոցները թիրախավորված չլինեն ոստիկանության կամ խուժանի կողմից: Ոստիկանությունը պետք է պաշտպանի լրագրողներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին»:

 

Դունյա Միյատովիչը վկայակոչել է հրապարակումները, որոնց համաձայն՝ հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների բռնի ցրումը եւ այլ իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները ենթարկվել են հարձակման, ծեծի, եւ վնասվել են նրանց սարքավորումները: Որոշ դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում՝ մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ:

 

ԵԱՀԿ ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ Երեւանում հուլիսի 21-ին Հայաստանի մեդիա ՀԿ-ների հրապարակած հայտարարությանը, որի համաձայն՝ հարձակման էր ենթարկվել չորս լրագրող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին