Երեւան: Մեդիամաքս: «Վերնիսաժի» տարածքում վերակառուցման աշխատանքները շարունակվում են սահմանված ժամանակացույցով:
Այս մասին այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Տեղեկացվել է, որ զուգահեռաբար «Վերնիսաժի» տարածքում առեւտուր իրականացնող անձանց գործունեությունը շարունակում է կազմակերպվել «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում:
Քաղաքապետը հանձնարարել է հետեւել շինարարական աշխատանքների ընթացքին եւ առեւտրի կանոնակարգման հարցի վերաբերյալ բացատրական աշխատանքներ տանել վարձակալի հետ:
«Հետեւեք, որ առաջին փուլի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում եւ համապատասխան որակով: Զուգահեռաբար բացատրական աշխատանքներ տարեք տարածքի վարձակալի հետ՝ չնախատեսված ապրանքատեսականու վաճառքը տվյալ տարածքում բացառելու համար: Այս հարցում եղեք խիստ եւ հետեւողական»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: