Արայիկ Խանդոյանը վիրավորվել է - Mediamax.am

14060 դիտում

Արայիկ Խանդոյանը վիրավորվել է


Արայիկ Խանդոյանը
Արայիկ Խանդոյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա ծռեր» խումբն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ վիրավորվել է խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»:

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արայիկ Խանդոյանը վիրավորվել է դիպուկահարի կրակոցից:

 

«Սասնա ծռեր»-ը հայտնել էր, թե «ՊՊԾ գնդի տարածքում անօդաչու թռչող սարքով, ենթադրաբար, ռումբեր են գցում» եւ կարծիք հայտնել, թե «իշխանությունները հատուկ գործողության են պատրաստվում»:

 

Դեպքի կապակցությամբ ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ոստիկանությունը:

 

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին