Երեւան: Մեդիամաքս: Համացանցում հայտնվել է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման նկարահանված «Իթաքա» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Մեգ Ռայանն ու Թոմ Հենքսը:
Ֆիլմի ռեժիսորը Մեգ Ռայանն է, իսկ պրոդյուսերը Թոմ Հենքսը:
«Մարդկային կատակերգությունը» Վիլյամ Սարոյանի ամենահայտնի աշխատանքներից է։
Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Աշխարհամարտի օրերին։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: