Երեւան: Մեդիամաքս: ARMACAD ընկերությունը տեղեկացնում է ԱՄՆ Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում հանրային քաղաքականություն եւ հանրային կառավարում ուսանելու ծրագրի մասին։
Ծրագրին կարող են դիմել պետական մարմիններում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիներ։
Ծրագիրը կտեւի 5 ամիս՝ 2017թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում։
Ֆլետչերի դպրոցի հավաստագիր կստանան այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը։ Բոլոր մասնակիցներից կպահանջվի վերադառնալ Հայաստան ծրագրի ավարտից հետո՝ սեփական աշխատավայրերում ձեռք բերված մասնագիտական հմտություններով կիսվելու համար։
Դավիդյան հիմնադրամը կհոգա մասնակիցների բնակության, ուսման, վիզայի, տեխնիկայի, գրքերի, առողջական ապահովագրության հետ կապված ծախսերը։
Ծրագրին դիմելու համար պետք է գրանցվել ARMACAD կայքում եւ լրացնել առցանց դիմումը։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 6-ն է։
Մանրամասներին ծանոթանալու եւ ծրագրին դիմելու համար այցելեք Tavitian Foundation Advanced Training Certificate Program in Public Policy & Public Administration:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: